«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը պետական դավաճանության կամ դրա հանցափորձի խոսուն վկայություն է

Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը պետական դավաճանության կամ դրա հանցափորձի խոսուն վկայություն է
15.03.2025 | 21:31

Սա հաղորդում է հանցագործության մասին

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբաթ Միրզոևի (գործակալ Օմեգայի) ղեկավարած «կանտորան» երեկ՝ 2025թ. մարտի 13- ին, հանդես եկավ մի խիստ համառոտ և իրականության բազմաթիվ կողմեր թաքցնող հաղորդագրությամբ, որը, նախ, մեջբերենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»‰ համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։

Բնականաբար հարց է առաջանում՝ բա որ Միրզոևի ղեկավարած «կանտորան» այսքանը գրել է, նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները, որոնք Նիկոլը և իր ոհմակը Հայաստանի անունից ընդունել են ու հայտարարել այդ մասին, ինչո՞ւ նույն հաղորդագրությամբ չի ներկայացրել հանրությանը… Ամաչե՞լ է, թե չի ցանկացել ավելորդ անգամ ցույց տալ Նիկոլի և իր ոհմակի պետական դավաճանության հերթական փաստը:

«Հարգելի վադապռավոդչիկներ», որ արդեն դիվանագետ եք դարձել ու դիվանագիտական խողովակներից բան եք հասկանում, այդ լո՞ւրջ եք ասում, թե «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է…», թե Նիկոլն է անմիջապես զանգահարել իր բարեկիրթ եղբորը՝ Ալիևին, ու շտապել զեկուցել… Ի դեպ, Հայաստանի Հանրապետություն (հանրության պետություն) գոյություն ունի, որ գրել եք Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի բռնապետությանը հանրապետություն անվանելը նույն մեղքն է, ինչ պոռնկին կույս անվանես:

Դե հիմա, քանի որ Միրզոևի ղեկավարած «կանտորան» չի ներկայացրել հիշյալ համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները, որոնք Նիկոլն ու նիկոլենք ընդունել են Հայաստանի անունից, մեզ մի փոքր նեղություն տանք և ինքներս ներկայացնենք Բաքվի այդ առաջարկությունները, ավելի ճիշտ, պահանջները.

  1. Միջազգային իրավական մարմիններից հետ կանչել Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջները:
  2. Բացառել հայ- ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայումը:

Եթե նույնիսկ համարենք, թե վերոնշյալ համաձայնագրի նախագծով Ադրբեջանը պարտավորվում է, որ ինքն էլ, փոխադարձության սկզբունքով, միջազգային իրավական մարմիններից հետ է կանչելու Հայաստանի դեմ ավելի վաղ ներկայացրած իր պահանջները, ապա ինքնին պարզ է, որ Ադրբեջանը հասկանում է պահանջների երկուստեք պահպանման դեպքում միջազգային իրավական մարմիններում դրանց քննության վերջնարդյունքում իր ոչ շահեկան վիճակը, այսինքն՝ իր պահանջների մերժումը և Հայաստանի պահանջների բավարարումը, կամ երկու կողմի պահանջների բավարարման դեպքում ավելի շատ տուժողի, քան շահողի կարգավիճակում հայտնվելը: Այս իրողությունն, անկասկած, հասկանում են նաև Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը և իր իշխանության համապատասխան մարմինները և պաշտոնյաները, բայց, այդուհանդերձ, նրանք հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի հերթական մեծ քայլն են կատարում:

Ինչ վերաբերում է հայ- ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայումը բացառելու Ադրբեջանի պահանջին ու Նիկոլի և իր ոհմակի կողմից տվյալ պահանջն ընդունելուն, ապա դա վկայությունն է նրա, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիր կոչվածը, ըստ էության, կեղծիք է, այսինքն՝ խաղաղությունը որևէ կերպ երաշխավորված չէ, հետևաբար կարող ենք եզրակացնել, որ առաջիկայում որևէ խաղաղություն չի լինելու: Նիկոլը և իր ոհմակը, Ալիևի, Բաքվի հետ միասին, այդ առումով ուզում են մեզ փաստաթղթի անվանումով խաբել, քանի որ եթե Ադրբեջանն իսկապես տրամադրված լիներ խաղաղության և առաջիկայում պատերազմի ու սահմանը հատելու մտադրություն չունենար, ապա նրա համար բացարձակապես միևնույնը կլիներ՝ հայ- ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր կտեղակայվե՞ն, թե՞ չեն տեղակայվի, և ոչ թե մինչև վերջ հետևողականորեն կպնդեր տվյալ պահանջը ու կհասներ դրա բավարարման: Այս ամենը միայն տխմարներին հասկանալի չէ:

Վերը շարադրվածից բխում է, որ Ադրբեջանի հիշյալ պահանջների կատարումը կամ դրանց կատարման պատրաստակամություն պաշտոնապես հայտնելը Նիկոլի, Արաբաթ Միրզոևի և այլոց կողմից Հայաստանի քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանություն կամ պետական դավաճանության հանցափորձ է, հետևաբար սույն հրապարակումը հանցագործության մասին հրապարակային հաղորդում է՝ ուղղված Հայաստանի գլխավոր դատախազին, ԱԱԾ կոչվածի տնօրենին. Քննչական կոմիտեի նախագահին:

Նշենք նաև, որ Նիկոլը կամ նիկոլենք Ալիևին կամ Բաքվին առաջարկել են համատեղ հայտարարություն անել համաձայնագրի նախագծի համաձայնեցման ու նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին, սակայն պաշտոնական Բաքուն արհամարհել է նշված առաջարկը և նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ:

Վերջում, բնականաբար, հարց կառաջանա՝ ի՞նչ է անում ընդդիմությունը Նիկոլի, նիկոլենց կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ… Ցավոք, իրար են գզում:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 20700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ